haymard

Հինգշաբթի, 28 Մարտի
www.HayMard.am

ԽՆԿՈ ԱՊԵՐ (ԱԹԱԲԵԿ) ԽՆԿՈՅԱՆ

Գրող

Ծնվել է՝ 19/10/1870 - Մահացել է՝ 06/10/1935

Կենսագրությունը

ԽՆԿՈ ԱՊԵՐ [Խնկոյան Աթաբեկ Հովհաննեսի, 19.10.1870, գ. Ղարաբոյա (այժմ՝ Խնկոյան՝ ՀՀ Լոռու մարզում) – 6.10.1935, Երևան], մանկագիր: ՀԽՍՀ վաստակավոր մանկական գրող (1932), ՀԽՍՀ վաստակվոր ուսուցիչ (1932): 1890–1910-ին եղել է ուսուցիչ տարբեր հայաշատ վայրերում, 1911-ին տեղափոխվել է Թիֆլիս, աշխատակցել «Հասկեր» ամսագրին, ուսուցչություն արել Ստեփան Լիսիցյանի պանսիոնում և քաղաքային դպրոցում:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1920-ական թթ. սկզբներին եկել է Հայաստան, ծավալել գրակ-մշակութային, կրթական գործունեություն: Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, հեքիաթներ, առակներ («Բանաստեղծական փորձեր», 1890, «Աղուէսն ու արջը», 1910, «Առակներ», 1917, «Բանաստեղծություններ», 1937, «Մկների ժողովը», 1957, «Հեքիաթներ և պատմվածքներ», 1967): Նրա ստեղծագործություններն աչքի են ընկնում ժողովրդական լեզվամտածողությամբ: Կազմել է դասագրքեր, կատարել թարգմանություններ ռուսերենից: Խնկո Ապոր անունով է կոչվել հանրապետական մանկական գրադարանը՝ Երևանում և դպրոց՝ Գյումրիում:

Երկ., Ե., 1980:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Խնկո Ապեր

Օգտագործող Գաղտնաբառ