haymard

Ուրբաթ, 29 Մարտի
www.HayMard.am

ՍՊԻՐԻԴՈՆ ՄԵԼԻՔՅԱՆ

Երգահան (Կոմպոզիտոր) , Խմբավար (Դիրիժոր) , Մանկավարժ (Հոգեբան)

Ծնվել է՝ 18/111880 - Մահացել է՝ 04/05/1933

Կենսագրությունը

ՄԵԼԻՔՅԱՆ Սպիրիդոն Ավետիսի [18(30).11. 1880, Վաղարշապատ – 4.5.1933, Երևան], երաժշտագետ, կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1933): Հ.Ս. Մելիքյանի հայրը: Ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը (1902), որտեղ դասավանդել է 1902–05-ին, եղել Կոմիտասի օգնական խմբավարը): Բեռլինում ուսումնասիրել է երաժշտության տեսություն և պատմություն, մշակել ձայնը, սովորել խմբավարություն (1905– 08): 1908–09-ին դասավանդել է Շուշիի թեմական, 1909–21-ին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցներում:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Մելիքյանը մասնակցել է Թիֆլիսի Հայոց երաժշտական ընկերության աշխատանքներին (1913-ից՝ վարչության փոխնախագահ, 1917–21-ին՝ նախագահ), հրատարակել երաժշտական դասագրքեր: 1917-ին Թիֆլիսում հիմնել և ղեկավարել է Հայոց երգչախմբային ընկերությունը: 1921-ից դասավանդել է Հայաստանի դպրոցներում, 1924– 33-ին՝ Երևանի կոնսերվատորիայում: 1927-ին կոնսերվատորիայի երգչախմբի հետ հանդես է եկել ԽՍՀՄ ժողովուրդների արվեստի ցուցահանդեսում (Մոսկվա): 1926-ից՝ ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստիտուտի իսկական անդամ: Մշակել է ժողովրդական երգեր («Թխկոնդա», «Պիլիբի», «Ծամթել» և այլն): Հեղինակ է «Ուրվագիծ հայ երաժշտության պատմության» (1935) աշխատության և այլն: Հավաքել և հրատարակել է «Շիրակի երգեր» (1917), «Հայ ժողովրդական երգեր ու պարեր» (հ. 1, 2, 1949, էջ 52) ժողովածուները: Կազմել ու հրատարակել է 1904-ին Կոմիտասի բնագրից արտագրած ժողովրդական երգերը՝ «Ազգագրական ժողովածու» (1931), և Գ.Գարդաշյանի գրառած «Վանա ժողովրդական երգերը» (պր. 1, 2, 1927, էջ 28):

Երկ. Մեներգեր և խմբերգեր, Ե., 1955:
Հոդվածներ, հուշեր, նամակներ, փաստաթղթեր (կազմ.՝ Ս. Մելիքյան, Ա. Թադևոսյան), Ե., 1964:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ