haymard

Հինգշաբթի, 25 Ապրիլի
www.HayMard.am

ՏԻԳՐԱՆ ՄՈՒՇԵՂՅԱՆ

Կենսաբան (Ֆիզիոլոգ)

Ծնվել է՝ 30/08/1886 - Մահացել է՝ 22/04/1935

Կենսագրությունը

ՄՈՒՇԵՂՅԱՆ Տիգրան Պետրոսի [30.8(11.9).1886, Վաղարշապատ – 22.4.1935, Երևան), ֆիզիոլոգ, լուսավորության բնագավառի գործիչ: Գ. Պ. Մուշեղյանի եղբայրը: Ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետի կենսբանության բաժինը:

Դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:

Շիրիմը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում՝  Երևան քաղաքի «Կոմիտասի անվան զբոսայգու» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Մուշեղյանը եղել է Հայաստանի լուսժողկոմատի վարչության պետ: 1921-ին ԵՊՀ-ում կազմակերպել է մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոն: 1933–35-ին՝ ԵՊՀ ռեկտոր:

Մուշեղյանի անունով է կոչվել (1973-ից) ԵՊՀ կենսբանական ֆակուլտետի մարդու և կենդանիների ֆիզիոլոգիայի ամբիոնը:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ