haymard

Հինգշաբթի, 18 Ապրիլի
www.HayMard.am

ԳԵՎՈՐԳ ԱԽՎԵՐԴՅԱՆ

Բանասեր , Տնտեսագետ , Հասարակական գործիչ , Բժիշկ

Ծնվել է՝ 05/06/1818 - Մահացել է՝ 17/11/1861

Կենսագրությունը

ԱԽՎԵՐԴՅԱՆ Գևորգ Ախվերդի (5.6.1818, Թիֆլիս – 17.11.1861, Թիֆլիս), բանասեր, բժիշկ, տնտեսագետ, հասարակական գործիչ: Ավարտել է Մոսկվայի Լազարյան ճեմարանը (1834) և Մոսկվայի համալսարանի բժշկական բաժինը (1839): Մասնակցել է Կովկասյան երկրամասի ոսկու արդյունահանման նախագծի մշակմանը, ղեկավարել Կովկասյան ուսանողական օկրուգի դասագրքեր հաստատող կոմիտեի հայոց լեզվի բաժինը: Հանդես է եկել նաև համքարային կազմակերպությունների պաշտպանությամբ, գրել ուսումնասիրություն Թիֆլիսի համքարությունների մասին:
Շիրիմը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում՝  Թբիլիսի քաղաքի «Խոջիվանքի» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ախվերդյանը հայտնաբերել է Սայաթ-Նովայի «Դավթարը» (հայատառ 114 ադրբեջաներեն, վրացատառ 46 հայկական և մի քանի վրացական երգեր): Վերծանել է հայկական երգերը, դրանց գրառման համար մշակել հնչյունային տառադարձման հատուկ համակարգ: 1852-ին Մոսկվայում լույս է ընծայել Սայաթ-Նովային նվիրված գիրք («Գուսանք», հ. 1), որին կցել է առանձին ուսումնասիրություն Թիֆլիսի բարբառի մասին: Ախվերդյանի հավաքած հայ աշուղական երգերի հաջորդ հատորը («Գուսանք», հ. 2) հրատարակել է նրա դուստր Մանե Ախվերդյանը 1903-ին, Թիֆլիսում: Ախվերդյանը տպագրության է պատրաստել նաև Պետրոս դի Սարգիս Գիլանենցի օրագրերը՝ Ջուղայի բարբառի ուսումնասիրությամբ: Գրել է «Նյութեր Վրաստանի պատմության համար՝ հայկական աղբյուրների հաղորդած տեղեկություններով» աշխատությունը (անտիպ), որը պահպանվում է ԳԱԹ-ում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ