haymard

Ուրբաթ, 29 Մարտի
www.HayMard.am

ՄԱԿԱՐ Գրիգորի ԵԿՄԱԼՅԱՆ

Երգահան (Կոմպոզիտոր) , Խմբավար (Դիրիժոր) , Մանկավարժ (Հոգեբան)

Ծնվել է՝ 21/01/1856 - Մահացել է՝ 6/03/1905

Կենսագրությունը

ԵԿՄԱԼՅԱՆ Մակար Գրիգորի [21.1(2.2).1856, Վաղարշապատ – 6(19).3.1905, Թիֆլիս], կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ: Ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան (1888): 1874–77-ին դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1891–1902-ին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, 1893–94-ին՝ երաժշտական ուսումնարանում (եղել է ռեկտորը), 1877–91-ին՝ Սանկտ Պետերբուրգի Ս. Կատարինե հայկական եկեղեցու դպրապետ: 1891-ից բնակվել է Թիֆլիսում: Եկմալյանին աշակերտել են Ա.Մ. Մանուկյանը, Արմեն Տիգրանյանը, Տ.Հ. Նալբանդյանը, Կոմիտասը:

Շիրիմը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում՝  Թբիլիսի քաղաքի «Խոջիվանքի» պանթեոնում:
"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Եկմալյանի լավագույն ստեղծագործությունը «Պատարագ»-ն է (հրտ.՝ 1896, Լայպցիգ)՝ առանց նվագակցության, երգչախմբի համար: Գրել է նաև «Ռոզայի դեգերումները» կանտատը, նախերգանք, նոկտյուռն, խըմբերգեր («Ով Հայոց աշխարհ», «Թաղումն քաջորդոյն», «Լռեց...» և այլն), կատարել ժողովրդական երգերի մեներգային և խմբերգային մշակումներ: Եկմալյանը մեծապես նպաստել է ազգային պոլիֆոնիկ երաժշտության սկզբունքների ձևավորմանը, հայ երաժշտության մեջ հիմնել օրատորիա-կանտատի և ռոմանսի ժանրերը: Եկմալյանի անունով է կոչվել Երևանի փողոցներից մեկը:

Երկ. Խմբերգեր և մեներգեր (կազմ.՝ Շ. Տալյան, Մ. Մուրադյան, Ռ. Աթայան), Ե., 1970:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Մակար Եկմալյան, Հորժամ ...

Եկմալեան Պատարագ

Մակար Եկմալյան

Օգտագործող Գաղտնաբառ