haymard

Երեքշաբթի, 23 Ապրիլի
www.HayMard.am

ԳԵՈՐԳԻ ԹՈՒՄԱՆՈՎ

Քաղաքական գործիչ , Թատերագետ

Ծնվել է՝ 1853 - Մահացել է՝ 1920

Կենսագրությունը

ԹՈՒՄԱՆՈՎ (Թումանյան) Գեորգի Միքայելի (1853, Թիֆլիս – 1920, Թիֆլիս), հրապարակախոս, քաղաքական գործիչ: Թումանյան իշխանական տոհմից: Մ. Մ. Թումանյանի ամուսինը: Օդեսայի համալսարանում ուսանել է իրավաբանություն: Կովկասում աշխատակցել է հայկական և ռուսական մամուլին:

Շիրիմը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում՝  Թբիլիսի քաղաքի «Խոջիվանքի» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1891–1904-ին Թումանովը  հրատարակել է (եղբայրների հետ) «Նովոյե օբոզրենիե» (ռուսերեն) օրաթերթը: Հեղինակ է երդվյալ ատենակալների դատարանների, զեմստվոների մասին գրքույկների, «Բնութագրումներ և հիշողություններ» (ռուսերեն) գրքի: Վրացական դրամատիկական ընկերության պատվավոր անդամ, Թիֆլիսի հասարակական ակումբի հիմնադիրներից: 1907-ին և 1912-ին ընտրվել է ռուսաստանյան 2-րդ և 4-րդ Պետական դումաների պատվիրակ:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ