haymard

Ուրբաթ, 29 Մարտի
www.HayMard.am

ՄԿՐՏՈՒՄ ՀՈՎՆԱԹԱՆՅԱՆ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 1779 - Մահացել է՝ 1846

Կենսագրությունը

ՀՈՎՆԱԹԱՆՅԱՆ Մկրտում (1779, Թիֆլիս – 1845/1846, Թիֆլիս) դիմանկարիչ էր, ուներ արվեստանոց, աշակերտներ: Պահպանվել են Թիֆլիսի Նորաշեն եկեղեցու նրա որմնան-կարները (1834–35), Եփրեմ կաթողիկոսի, Ս. Գուրգենբեկյանի դիմանկարները (ՀԱՊ), հայ թագավորների դիմանկարների շարքը (ՀԱՊ և Էջմիածնի վանքի վեհարան), որոնց բնորոշ են կլասիցիզմի տարրերը:

Մկրտումի որդիներն էին Հակոբ Հովնաթանյանը և Աղաթոնը (1816, Թիֆլիս – 1893, Պետերբուրգ), վերջինս ավարտել է Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի  ակադեմիան (1843), սովորել Կ. Բրյուլլովի արվեստանոցում:

Շիրիմը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում՝  Թբիլիսի քաղաքի «Խոջիվանքի» պանթեոնում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Հովնաթանյանը հայտնի է որպես դիմանկարիչ: Հիմնականում զբաղվել է գրաֆիկայով, վիմագրել նկարիչների գործեր, այդ թվում՝ Հակոբ Հովնաթանյանի՝ գեն. Զասի (1836), Մ. Ս. Վորոնցովի (1849) դիմանկարները, Ա. Ի. Շառլեմանի «Հիշողություններ պաժերի կորպուսի մասին» գծանկարների ալբոմը (1859), Ի. Կելլերի «Ա. Մ. Գորչակովի դիմանկարը» (1869), Մ. Սալտիկով Շչեդրինի «Նահանգական ակնարկներ» գրքի համար Մ. Բաշիլովի գծանկարը (1870) և այլն:

Հայկական միջնադարյան արվեստի և հարևան ժողովուրդների մշակութային ավանդույթները զուգակցելով նոր ժամանակների հայ արվեստի պահանջներին՝ Հովնաթանյանները սկզբնավորել են հայկական կերպարվեստի մի շարք սկզբունքներ, ժանրեր, կանոններ, որոնք օրինակելի են դարձել ժամանակի կովկասյան գեղանկարչության համար:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ