haymard

Հինգշաբթի, 28 Մարտի
www.HayMard.am

ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԱՄՇԻՆՅԱՆ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 09/02/1856 - Մահացել է՝ 01/02/1914

Կենսագրությունը

ՇԱՄՇԻՆՅԱՆ Հարություն Իսահակի [9(21).2.1856. Թիֆլիս – 1(14).2.1914, Թիֆլիս], նկարիչ: Սովորել է Գեղարվեստը խրախուսող կովկասյան ընկերության նկարչական դպրոցում (1874–77), Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայում (1877–82): 1883-ին կատարելագործվել է Փարիզում, Մյունխենում, Վենետիկում: 1884-ից հաստատվել է Թիֆլիսում, դասավանդել Ներսիսյան, Գայանյան և Ս. Նշան դպրոցներում, մշակել նկարչության դասավանդման ծրագրեր, կազմել և հրատարակել գծագրության և հեռանկարի ձեռնարկ:

Շիրիմը գտնվում է Վրաստանի Հանրապետությունում՝  Թբիլիսի քաղաքի «Խոջիվանքի» պանթեոնում:

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Շամշինյանի արվեստին (կենցաղային ժանրի կտավ, բնանկար, դիմանկար) բնորոշ է իրականության հավաստի վերարտադրումը («Հին Թիֆլիս», 1887, «Շեյթան բազար», 1890, «Սանահինի կամուրջը», 1899, «Լեռնցիների դադարը», 1902, «Նկարչի մոր դիմանկարը» և այլն: Շամշինյանը հայիրականության մեջ առաջիններից է, որ ստեղծել է օֆորտի տեխնիկայով գրաֆիկական թերթեր (Պ. Պ.Չիստյակովի, Խաչատուր Աբովյանի դիմանկարները, «Փոստատան բակում» բնանկարը):

Անհատական ցուցահանդեսներ՝  Թիֆլիսում (1913), մահվան 40-րդ տարելիցին՝ Երևանում (1954): Շամշինյանի գործերից պահվում են ՀԱՊ–ում (նաև Շամշինյանի դիմանկարը, գործ՝ Մ.Վռուբելի, 1883), Թբիլիսիի պատմաազգագրական և թատերական թանգարաններում:

 "(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ