haymard

Երեքշաբթի, 23 Ապրիլի
www.HayMard.am

ԱՇՈՏ ՍԱԹՅԱՆ

Երգահան (Կոմպոզիտոր) , Խմբավար (Դիրիժոր)

Ծնվել է՝ 05/01/1906 - Մահացել է՝ 30/09/1958

Կենսագրությունը

ՍԱԹՅԱՆ Աշոտ Մովսեսի [5(18).1.1906, ք. Մերվ (այժմ` քաղաք Մարի` Թուրքմենստան) – 30.9. 1958, Երևան], կոմպոզիտոր, դիրիժոր: ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1947): Ար. Մ. Սաթունցի եղբայրը: Սովորել է Բաքվի Հայարտան երաժշտական ստուդիայում (1926–30): 1930-ից բնակվել է Երևանում: Ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործ և դիրիժորական բաժինները (1936):

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1939–47-ին Սաթյանը եղել է Հայկինո ստուդիայի երաժշտակն մասի ղեկավար, 1947–52-ին` ՀԿՄ վարչության նախագահ: Գրել է «Մարտիկի երգը», «Աղբյուրի մոտ», «Լավ լսեք ինձ», «Կենաց երգ» և այլ երգեր, «Արարատյան հովտի երգեր» վոկալ-սիմֆոնիկ շարքը (1950, ԽՍՀՄ Պետական մրցանակ՝ 1952), երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար` «Գարնան երգ» կոնցերտային վալսը, հայկական առաջին անսամբլային երկերից մեկը` Լարային կվարտետը (1936), «Զանգեզուրի լեռներում» սիմֆոնիկ պատկերները (1952), քայլերգեր փողային նվագախմբի համար («Զաքյանի դիվիզիայի քայլերգը», 1942, և այլն), թատերական և կինոերաժշտություն («Դավիթ Բեկ», 1944, «Սովետական Հայաստան» 1950, «Ում է ժպտում կյանքը», 1952, և այլն): Կառլովի Վարիի միջազգային կինոփառատոնի մրցանակ(1951):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Ա. Սաթյան «Արդյոք գիտե՞ս դու» ...

Ա. Սաթյան «Լուռ գնաց» ...

Ա. Սաթյան «Աղբյուրի մոտ» ...

Օգտագործող Գաղտնաբառ