haymard

Հինգշաբթի, 28 Մարտի
www.HayMard.am

ԳՐԻԳՈՐ ՂԱՓԱՆՑՅԱՆ

Բանասեր (Լեզվաբան)

Ծնվել է՝ 29/12/1886 - Մահացել է՝ 03/05/1957

Կենսագրությունը

ՂԱՓԱՆՑՅԱՆ Գրիգոր Այվազի (29.12.1886, Աշտարակ – 3.5.1957, Երևան), լեզվաբան: Բանասիրական գիտությունների դոկտոր (1942), պրոֆեսոր (1930), ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943): ՀԽՍՀ գիտության վաստակավոր գործիչ (1942): Ա.Գ. Ղափանցյանի հայրը: Ավարտել է Սանկտ Պետերբուրգի համալսարանի արևելագիտության ֆակուլտետը (1913): 1921-ից՝ ԵՊՀ դասախոս, 1950–56-ին՝ ՀԽՍՀ ԳԱ Լեզվի ինստիտուտի տնօրեն:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ղափանցյանի աշխատությունները վերաբերում են հայոց լեզվի պատմությանը, հնագիտությանը, փոքրասիական մի շարք մեռած լեզուների սեպագիր արձանագրություններին, հայերի էթնիկական կապերին: Լույս են տեսել «Լեզվաբանական դիսցիպլինա և լեզու» (1914), «Լեզվական ընդհանուր տարրեր ուրարտական և խեթական լեզուների միջև» (ռուսերեն, 1936), «Հին Հայաստանի տեղանունների պատմալեզվաբանական նշանակությունը» (ռուսերեն, 1940), «Խեթական աստվածները հայերի մոտ» (ռուսերեն, 1940), «Արա Գեղեցիկի պաշտամունքը» (1944), «Հայասան-հայերի բնօրրան» (ռուսերեն, 1947), «Հայերենի խուռիտերեն բառերը» (1951, ռուսերեն) աշխատությունները: Ղափանցյանը քննել է հայերենիի առնչությունը կովկասյան լեզուների հետ («Հայերենի և լազո-մեգրելական լեզուների փոխհարաբերության մասին», 1952, ռուսերեն), անդրադարձել հայերենի և վրացերենի աղերսներին: Զբաղվել է նաև բարբառագիտությամբ:

Արա Գեղեցիկի պաշտամունքը, Ե., 1944:
Երկ: Հայոց լեզվի պատմություն, հ. 7, Ե., 1961:
Գրիգոր Այվազի Ղափանցյան, Ե., 1959 (Նյութեր հայ գիտնականների կենսագրության և բիբլիոգրաֆիայի համար):
Историколингвистические работы, т. 1–2, Е., 1956–75.

  "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ