haymard

Չորեքշաբթի, 24 Ապրիլի
www.HayMard.am

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊՈՂՈՍՅԱՆ

Բանասեր , Մշակութային գործիչ

Ծնվել է՝ 12/03/1895 - Մահացել է՝ 03/12/1948

Կենսագրությունը

ՊՈՂՈՍՅԱՆ Հովհաննես Գևորգի (12.3.1895, Թիֆլիս – 3.12.1948, Երևան), կրթության, մշակութային գործիչ, խմբագիր: ԽՄԿԿ անդամ 1925-ից: Ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը (1916), ՀՊՄԻ (1934):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Վրաստանում խորհրդային կարգերի հաստատումից հետո Պողոսյանը եղել է Թիֆլիսի հայ գրողների միության նախագահը, խմբագրել  «Կարմիր ծիլեր» մանկական ամսագիրը, ղեկավարել Թիֆլիսի հայկական դրամատիկական թատրոնը: 1933-ից՝ ՀամԿ(բ)Կ Անդրերկրկոմի մամուլի բաժանմունքի վարիչ. Թիֆլիսում խմբագրել է  «Պրոլետար» (հետագայում՝  «Սովետական Վրաստան») հայերեն օրաթերթը, 1934-ին տեղափոխվել է Երևան, նշանակվել  «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիր: 1936–37-ին՝ ՀԽՍՀ լուսժողկոմ, 1938-ից՝ արվեստի գործերի վարչության պետ, ռադիոկոմիտեի նախագահ: Միաժամանակ դասավանդել է Երևանի բուհերում: 1946–48-ին` ԵՊՀ ռեկտոր:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ