haymard

Հինգշաբթի, 25 Ապրիլի
www.HayMard.am

ԼԵՎՈՆ ՄԻՐԻՋԱՆՅԱՆ

Գրող , Գրականագետ , Թարգմանիչ

Ծնվել է՝ 22/01/1933 - Մահացել է՝ 16/11/2004

Կենսագրությունը

ՄԻՐԻՋԱՆՅԱՆ Լևոն Վարդանի (22.1.1933, Երևան – 16.11.2004, Երևան), բանաստեղծ, թարգմանիչ, գրականագետ: Ավարտել է ԵՊՀ (1955): 1962–67-ին՝ ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի գիտքարտուղար, ավագ գիտաշխատող, 1967– 75-ին՝ «Հայաստան» հրատարակչության խմբագրության վարիչ, 1995–97-ին՝ «Բնօրրան» և «Արևագալ» պարբերականների գլխավոր խմբագիր: 1975-ից աշխատել է «Հայ դպրություն» (մինչև 1989-ը` Հայաստանի գրքասերների ընկերություն) կազմակերպությունում (1989-ից՝ նախագահ):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Լույս են տեսել Միրիջանյանի «Այգեստաններ» (1958), «Ծովի կարոտ» (1965), «Դեպի ծով» (1971), «Ճանապարհ» (1975), «Ծաղկազարդ» (1981), «Առագաստ» (1983), «Բազումք» (1989), «Հոգի և մարմին» (2003) բանաստեղծությունների ժողովածուները, «Մենք գնացինք Երկիր» (1992) ուղեգրությունը, «Հայ բանաստեղծության ակունքները» (1977), «Վերընթերցելով Մովսես Խորենացու «Հայոց պատմությունը» (1979), «Հայկական հնագույն մատյանը» (1981), «Պատմության և առասպելի սահմանները» (1986), «Հայկյաններ» (1988), «Աստվածաշունչը և մենք» (1994) գրականագիտական և պատմաբանասիրական գրքերը: Հայերեն է թարգմանել Գեորգի Սկովորոդայի «Հատընտիրը» (1972, Ուկրաինայի Սկովորոդայի անվան մրցանակ` 1993):

Ուկրաինայի «Վաստակների համար» շքանշան (2002):

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ