haymard

Ուրբաթ, 19 Ապրիլի
www.HayMard.am

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՈՒՏՉՅԱՆ

Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 06/07/1897 - Մահացել է՝ 09/06/1961

Կենսագրությունը

ԱՐՈՒՏՉՅԱՆ Միքայել Ավետի [6(18).7.1897, Շուշի – 9.6.1961, Մոսկվա], նկարիչ: ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1958): Հայ խորհրդային բեմանկարչության հիմնադիրներից: Ս. Ա. Արուտչյանի եղբայրը: Ավարտել է Սարատովի բարձրագույն գեղ-տեխնիկական արվեստանոցները, սովորել Բեռլինի համալսարանի իրավաբանական ֆակուլտետում (1921–23), Փարիզի Կոլառոսսի ակադեմիայում (1924–25): 1925-ին տեղափոխվել է Երևան:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

 

Գործունեությունը

1928–39-ին Արուտչյանն եղել է  Երևանի Սունդուկյանի անվան, 1939–49-ին՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնների գլխավոր նկարիչ: Ձևավորել է շուրջ 100 ներկայացում, գրքեր, կինոնկարներ, կրկեսային ատրակցիոն: Գործերից են՝ Պուչչինիի «Տոսկա» (1937), Չայկովսկու «Պիկովայա դամա» (1956) օպերային, Սունդուկյանի «Պեպո» (1929), Դերենիկ Դեմիրճյանի «Քաջ Նազար» (1930, երկուսն էլ՝ Սունդուկյանի անվան թատրոն) դրամատիկական ներկայացումների ձևավորումները: Արուտչյանը շարունակել է Գեորգի Յակուլովի նորարարական ավանդույթները:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ