haymard

Չորեքշաբթի, 24 Ապրիլի
www.HayMard.am

ՄԻՍԱՔ ՄԱՆՈՒՇՅԱՆ

Գրող

Ծնվել է՝ 1906 - Մահացել է՝ 21/02/1944

Կենսագրությունը

ՄԱՆՈՒՇՅԱՆ Միսաք Գևորգի [1906, Ադիյաման (Թուրքիա) – 21.2.1944, Փարիզ], բանաստեղծ, ֆրանսիական Դիմադրության շարժման գործիչ: Փրկվելով Մեծ եղեռնից՝ 1920-ական թթ. սկզբին ապաստանել է Լիբանանում, 1925-ին տեղափոխվել Ֆրանսիա: 1930–31-ին Գ. Աթմաճյանի հետ հրատարակել է «Ջանք»□ գրակ-գեղարվեստական հանդեսը, 1933-ին՝ ՀՕԿ-ի, ապա՝ նրա կենտրոնական վարչության անդամ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1935–37-ին Մանուշյանը խմբագրել է «Զանգու» շաբաթաթերթը: Մասնակցել է Ֆրանսիայում գերմանական զավթիչների դեմ մղված պայքարին: 1943-ի մայիսին նշանակվել է Փարիզի և նրա շրջակայքի ազատ հրաձիգների և պարտիզանական ինտերնացիոնալ ջոկատների հրամանատար: 1943-ի նոյեմբերին 16-ին ձերբակալվել է, ամիսներ անց գնդակահարվել: 1946-ին Փարիզում լույս է տեսել նրա բանաստեղծությունների ժողովածուն, որը վերահրատարակվել է Երևանում՝ «Իմ երգը» (1955) խորագրով:

Ֆրանսիական Պատվո լեգեոն շքանշան (հետմահու):

Մանուշյանի անունով կոչվել են փողոցներ Երևանում, Առնուվիլ Լե Գոնեսում, Գառդանում, Բանյոյում (Ֆրանսիա), դպրոցներ՝ Երևանում, Գյումրիում և այլուր:

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Մեծանուն մարդկաց կարծիքները Միսաք Մանուշյանի մասին. 
«...Մանուշյանի և նրա մարտական ընկերների փառապանծ սխրանքը չի մոռացվի, և մենք այդ հերոսների մասին, մեր մեծ բանաստեղծ Վիկտոր Հյուգոյի արտահայտությամբ, կարող ենք ասել. «Զոհվածները, ինչպես ողջերը, մասնակցում են մեր կռիվներին...»: /Ժակ Դյուկլո/

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ