haymard

Չորեքշաբթի, 24 Ապրիլի
www.HayMard.am

ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ

Գրող , Դրամատուրգ , Թարգմանիչ

Ծնվել է՝ 18/07/1938

Կենսագրությունը

ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ Պերճ Արմենակի (ծ.18.7. 1938, Ալեքսանդրիա), գրող, հրապարակախոս: ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ (1989): Ավարտել է Պյատիգորսկի (ՌԴ) օտար լեզուների մանկավարժական ինստիտուտը (1963), Մոսկվայի երկամյա բարձրագույն սցենարիստ. դասընթացները (1964): 1975–86-ին՝ ՀԳՄ վարչության քարտուղար, 1986–90-ին՝ «Աղբյուր» ամսագրի խմբագիր, 1991–92-ին՝ ՀՀ մշակույթի նախարար:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Զեյթունցյանի պատմվածքներում («Փարիզի համար», 1965, «Կատակերգություն առանց մասնակիցների», 1975, «Ամենատխուր մարդը», 1981, ժողովածուներ) և «Կլոդ Ռոբերտ Իզերլի» (1968) վիպակում վերլուծվում է ժամանակակից մարդու հոգևոր աշխարհը: «Արշակ Երկրորդ»  (1977) պատմավեպում պատմական նյութի հիման վրա արծարծվում են արդիական հարցեր: Լույս են տեսել «Վերջին արևագալը» (1989, թրգմանված ֆրանսերեն՝ 2000, նվիրված է Գրիգոր Զոհրապին), «Հիսուս Նազովրեցին և իր երկրորդ աշակերտը: Խոր վիրապ» (2001), «Ծնվել է ու մահացել: Ամենատխուր մարդը» (2001, անգլերեն) գրքերը: Երևանի դրամատիկ. և Գ. Սունդուկյանի անվան թատրոններում բեմադրվել են Զեյթունցյանի «Ամենատխուր մարդը» (1974), «Ավերված քաղաքի առասպելը» (1975), «Աստվածների կանչը» (1980, ՀՀ Պետական մրցանակ՝ 1981), «Մեծ լռություն» (1984, հրտ.՝ 1985, նվիրված Դ. Վարուժանին), «Անավարտ մենախոսություն» (1988), «Ոտքի, դատարանն է գալիս» (1988), «Հիսուս Նազովրեցին և իր երկրորդ աշակերտը» (1999) գործերը:

ՀՀ Ոսկե եղեգն գրական պետական (1999), Թեքեյան մշակութային միության Հայկաշեն Ուզունյան (2004) մրցանակներ: Մովսես Խորենացու մեդալ (1998): Հռոմի հասարակական գիտությունների և արվեստների Տիբերինա ակադեմիայի թղթակից անդամ (1987): Երևանի պատվավոր քաղաքացի (2005):

Երկ. Ընտ. երկ., հ. 1–2, Ե., 1987:

Ծնվել է ու մահացել, Ե., 1995:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Տեսանյութերը

ԳԶՐՈՑՆԵՐ Պերճ Զեյթունցյան...

Վերադարձ կամ նորից բարև - Պերճ Զ...

Արփեն Մովսեսյան Հայից Հայ - Պերճ...

Պերճ Զեյթունցյան

Պերճ Զեյթունցյան- "Անավարտ մենախ...

Օգտագործող Գաղտնաբառ