haymard

Հինգշաբթի, 18 Ապրիլի
www.HayMard.am

ԳՈՒՐԳԵՆ ԽԱՆՋՅԱՆ

Գրող , Դրամատուրգ , Թարգմանիչ

Ծնվել է՝ 25/01/1950

Կենսագրությունը

ԽԱՆՋՅԱՆ Գուրգեն Վազգենի (ծ. 25.1.1950, Երևան), արձակագիր, դրամատուրգ: Ավարտել է ՀԳԻ (1977): 1992–96-ին՝ ՀՀ ազգային հեռուստատեսության սցենարիստ, 1996– 2003-ին՝ «Նոր-Դար» հանդեսի գլխավոր խմբագրի տեղակալ, 2003-ից՝ ՀԳՄ «Սատիրիկոն» ամսաթերթի գլխավոր խմբագիր:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Խանջյանը հեղինակ է «Հիվանդանոց» (1994), «Նստիր Ա գնացքը» (2002) վեպերի, «Շարժասանդուղք» (1994), «Ստվերներ խամաճիկների փողոցում» (1998), «Սպանել փրկչին» (2001), «Մարդկանց տուն ուղարկիր» (2004) պիեսների, վիպակների և պատմվածքների ժողովածուների, «Լռության սիմֆոնիա» ֆիլմի (ռեժ.՝ Վ. Չալդրանյան, 2001) սցենարի, հեռուստապիեսների և այլն: Խանջյանի պիեսները բեմադրվել են Երևանում, Վանաձորում, Ստեփանակերտում, Թբիլիսիում:

ՀՀ Պետական մրցանակ (1998):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Գրողն ու իր իրականությունը. Գուր...

Օգտագործող Գաղտնաբառ