haymard

Հինգշաբթի, 18 Ապրիլի
www.HayMard.am

ՊԵՏՐՈՍ ԱԴԱՄՅԱՆ

Գրող , Հասարակական գործիչ , Դերասան , Նկարիչ (Լուսանկարիչ)

Ծնվել է՝ 21/12/1849 - Մահացել է՝ 03/06/1891

Կենսագրությունը

ԱԴԱՄՅԱՆ Պետրոս Հերոնիմոսի (21.12.1849, Կ. Պոլիս – 4.6.1891, Կ. Պոլիս), դերասան: 1867-ից խաղացել է Կ. Պոլսի հայկական թատրոններում: 1870-ին Թ.Պ. Ֆասուլաճյանի խմբի հետ մեկնել է Նոր Նախիջևան, 1872–75-ին գործել Պ.Ա. Մաղաքյանի խմբում, 1879-ին՝ Թիֆլիսի հայկական թատերախմբում, 1880-ին՝ Ախալցխայում, Ալեքսանդրապոլում: 1880-ին առաջին անգամ հայ բեմում Ադամյանը կերտել է Համլետի (Շեքսպիրի «Համլետ») կերպարը:

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ադամյանը ռեալիստական ոգով է կերպավորել Ֆրանցի (Շիլլերի «Ավազակներ»), Ժադովի (Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն»), Չացկու (Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Կորրադոյի (Ջակոմետտիի «Ոճրագործի ընտանիքը») դերերը: Խաղացել է նաև հայկական պիեսներում՝ Ատրներսեհ (Մուրացանի «Ռուզան»), Մասիսյանց, Միքայել (Սունդուկյանի «Էլի մեկ զոհ») և այլն: 1882-ին հրավիրվել է Շուշի, ապա անցել Նոր Նախիջևան, Դոնի Ռոստով: 1883–85, 1887–88-ի շրջագայությունը (Մոսկվա, Ս. Պետերբուրգ, Աստրախան, Կիև, Բաքու և այլն) մեծ համբավի է արժանացրել Ադամյանին: Հանդես է եկել (երբեմն՝ ֆրանս.) Համլետի, Օթելլոյի (Շեքսպիրի  «Համլետ», «Օթելլո»), Արբենինի (Լերմոնտովի «Դիմակահանդես»), Ուրիելի (Գուցկովի «Ուրիել Ակոստա»), Քինի (Ա. Դյումայի «Քին») դերերով: Ռուսական մամուլը նրան համեմատել է Թ. Սալվինիի և Է. Ռոսսիի հետ: Ադամյանի արտահայտչաձևերը պայմանավորվել են նրա արվեստի ինքնատիպ լեզվով, դերասանական հղկված տեխնիկան՝ բացառիկ տվյալներով (թավշյա ձայն, հարուստ դիմախաղ, մարմնի պլաստիկա և այլն): Ադամյանը գրել է նաև բանաստեղծություններ, ստեղծել գեղանկարչական և գրաֆիկական գործեր: 1961-ից Հալեպում գործում է «Ադամյան թատերախումբը□:

Երկ. Երկեր, Ե., 1956:

Քերթուածք եւ թարգմանութիւնք, Տփղիս, 1880:

Քերթուածք հռչակաւոր դերասան Պետրոս Հ. Ադամյանի (1849–1891) եւ կենսագրութիւն (կազմել է Վ. Հացունին), Վնտ., 1896:

Նամակներ, Ե., 1959:

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Պետրոս Ադամյան

Օգտագործող Գաղտնաբառ