haymard

Հինգշաբթի, 18 Ապրիլի
www.HayMard.am

ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ

Աշուղ

Ծնվել է՝ 15-րդ դարի վերջ - Մահացել է՝ 1592

Կենսագրությունը

ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ, Նահապետ վարպետ աշըղ Քուչակ, Չիչակ, Վանեցի Քոչակ [XV դ. վերջ կամ XVI դ. սկիզբ, հավանաբար՝ գ. Խառակոնիս (Վանի նահանգ) – 1592, թաղված է Խառակոնիսի Ս. Թեոդորոս եկեղեցու բակում], աշուղ-երգիչ: Նահապետ Քուչակի անունով գրավոր և բանավոր պահպանվել են 10 կրոնական, բարոյախրատական և սիրային երգեր, որոնցից 7-ը գրված են հայատառ թուրքերենով:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Մեծանուն մարդկաց կարծիքները Նահապետ Քուչակի մասին.

Միակ Սուլթանը, որի առջև Քուչակը գլուխ ծռեց, եղավ իր հավիտենական և ամենահզոր դիցուհին - Սերը»: /Վալերի Բրյուսով/

«Ոչ մի հայ բանաստեղծ այնպես չի «նկարել» իր սիրուհուն, ինչպես Քուչակը: Այս փոքրիկ երգերը տող առ տող, աննկատելի, կամաց-կամաց ստեղծում են մի այնպիսի լայն կտավ, որ կարելի է տեսնել միայն մեծ վիպասանի մոտ»: /Պարույր Սևակ/

«Քուչակյան տաղարանը պետք է բարձի գիրքերեն մեկն ըլլա ամեն հայ բանաստեղծի և ամեն հայ գրասեր պատանիի: Հայ դեռատի սիրտերը, որ սիրո քաղցրությունը կամ տառապանքը կզգան առաջին անգամ, ավելի թանկագին թարգման չեն կրնար գտնիլ իրենց զգացման, քան Քուչակյան տաղիկները, որոնց յուրաքանչյուրը հոգեկան որոշ վիճակ մը կպատկերացնե, որոնց ոմանք ամբողջ սիրավեպ մըն են խտացած»: /Արշակ Չոպանյան/

Նկարները
Տեսանյութերը

ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ ՀԱՅՐԵՆՆԵՐ...

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ՆԱՀԱՊԵՏ ՔՈ...

ՆԱՀԱՊԵՏ ՔՈՒՉԱԿ

Օգտագործող Գաղտնաբառ