haymard

Երեքշաբթի, 16 Ապրիլի
www.HayMard.am

ԱԶԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ

Դերասան

Ծնվել է՝ 13/08/1943 - Մահացել է՝ 02/08/2013

Կենսագրությունը

ԳԱՍՊԱՐՅԱՆ Ազատ Նիկոլի (ծ.13.8.1943, Երևան), դերասան: ՀՀ վաստակավոր արտիստ (2003): Ավարտել է ԵԳԹԻ (1969): 1969–71-ին՝ ԵՊՀԹ, 1971–80-ին՝ ԵԴԹ, 1980–84-ին՝ հայկական հեռուստաթատրոնի, 1984–92-ին, 1995–2000-ին և  2004-ից՝ Սունդուկյանի անվան, 1992–95-ին՝ «Մետրո» թատրոնների դերասան, 2000–04-ին՝ Երիտասարդական պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Ազատ Գասպարյանի դերերից են՝ Փայլակ (Ե. Օտյանի «Սեր և ծիծաղ»), Տիրել (Շեքսպիրի «Ռիչարդ III», երկուսն էլ՝ ԵԴԹ), Շոշիա (Ն. Դումբաձեի «Մեղադրական եզրակացություն»), Չարենց («Երկիր Նաիրի», ըստ Եղիշե Չարենցի), Օգսեն (Հակոբ Պարոնյանի «Պաղտասար աղբար», երեքն էլ՝ հեռուստաթատրոն) և այլն: Նկարահանվել է կինոյում («Երջանկության մեխանիկան», 1982, ՀՀ Պետական մրցանակ՝ 1984, «Երկունք», 1976, «Մեր մանկության տանգոն», 1984, բոլորը՝ Հայֆիլմ և այլն): Ասմունքով հանդես է եկել արտասահմանում: Երկացանկում՝ Սիամանթոյի, Վահան Տերյանի, Եղիշե Չարենցի, Պարույր Սևակի և այլոց երկերից:  

Հրատարակել է «Իմ լեզվի տակ փուշ չկա» (1999) ժողովածուն:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Տեսանյութերը

Ազատ Գասպարյանի հիշատակին...

Ազատ Գասպարյան

Ազատ Գասպարյան. Մեր մեծ ժամանակա...

Ազատ Գասպարեան - Ջաւախք...

Օգտագործող Գաղտնաբառ