haymard

Հինգշաբթի, 25 Ապրիլի
www.HayMard.am

ԱԶՆԻՎ ՀՐԱՉՅԱ (ՄԻՆԱՍՅԱՆ)

Դերասան

Ծնվել է՝ 1853 - Մահացել է՝ 20/05/1919

Կենսագրությունը

ՀՐԱՉՅԱ Ազնիվ (Մինասյան Ազնիվ Գրիգորի, 1853, Կոստանդնուպոլիս – 20.5.1919, Դիլիջան), դերասանուհի: Հայ թատրոնի դասական ռեալիզմի խոշոր վարպետներից:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1869-ից՝ Կոստանդնուպոլսի «Արևելյան», ապա՝ «Օսմանյան» թատերախմբերի դերասանուհի, խաղացել է հիմնականում պատմահայրենասիրական պիեսներում և մելոդրամաներում (Թ. Բարրյերի «Փարիզի աղքատները», Ռոթայի «Երկու հիսնապետ», Դյումա-հոր «Կատրին Հովարդ», Կամոլետտիի «Քույր Թերեզա» և այլն): Հրաչյայի հակումը ռեալիզմին հիմնավորապես արմատացել է 1880-ական թթ. Թիֆլիսի հայկական թատրոնում. դերերից են՝ Ռուզան (Մուրացանի «Ռուզան»), Ժաննա դ՛Արկ (Շիլլերի «Օռլեանի կույսը»), Պորցիա (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Նինա (Լերմոնտովի «Դիմակահանդես»), Մարգարիտ Գոթիե (Դյումա-որդու «Կամելիազարդ տիկինը»): Հրաչյայի արվեստին բնորոշ էին խոր հուզականությունը և դրամատիկական զսպվածությունը, հոգեբանական երանգների հարստությունը: 1890–1900-ական թթ. խաղացել է նաև Բաքվի հայկական թատրոնում:

Երկ. Իմ հիշողություններս, Փարիզ, 1909:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ