haymard

Հինգշաբթի, 28 Մարտի
www.HayMard.am

ԹԱԹՈՒԼ ԱԼԹՈՒՆՅԱՆ

Խմբավար (Դիրիժոր) , Մանկավարժ (Հոգեբան)

Ծնվել է՝ 1901 - Մահացել է՝ 1973

Կենսագրությունը

ԱԼԹՈՒՆՅԱՆ Թաթուլ Տիգրանի [2(15).10. 1901, Ադանա – 29.11.1973, Երևան], խմբավար, մանկավարժ, հասարակական գործիչ: Ռ.Թ. Ալթունյանի հայրը: ՀԽՍՀ (1945), ԽՍՀՄ (1965) ժողովրդական արտիստ: Ավարտել է Երևանի (1928), Լենինգրադի (1934) կոնսերվատորիաները:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1934-ից Ալթունյանը դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում (պրոֆ՝. 1971-ից): 1935–36-ին ղեկավարել է կոնսերվատորիայի երգչախումբը, 1937–39-ին, 1947–49-ին՝ Հայաստանի պետական երգչախումբը, 1938–70-ին՝ Հայկական ժողովրդական երգի-պարի անսամբլը (1974-ից՝ Ալթունյանի անվան), 1966–69-ին՝ Հայաստանի երգչախմբային ընկերության երգչախումբը (ընկերության նախագահ՝ 1958–73-ին): Ալթունյանն ինքնատիպ ոճով է մշակել Կոմիտասի, Ս. Մելիքյանի և իր ձայնագրած գուսանական և ժողովրդական երգերը, պարեղանակները («Հոյ, իմ Նազանի յարը», «Նուբար, Նուբար», «Յաման յար»  և այլն): ԽՍՀՄ Պետական մրցանակ (1950):

Երկ. Հայ ժողովրդական երգեր ու պարեր Թ. Ալթունյանի մշակմամբ երգի-պարի անսամբլի համար, հ. 1–3, Ե., 1954–6:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

ՀԱՅԿ ՆԱՀԱՊԵՏԻՑ ՀԵՏՈ - ԹԱԹՈՒԼ ԱԼԹ...

Թաթուլ Ալթունյան - Ցոլակ ջան...

Թաթուլ Ալթունյանի անվան Երգի Պար...

Օգտագործող Գաղտնաբառ