haymard

Երեքշաբթի, 23 Ապրիլի
www.HayMard.am

ՓԱՆՈՍ ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ

Նկարիչ (Լուսանկարիչ) , Հասարակական գործիչ

Ծնվել է՝ 03/08/1865 - Մահացել է՝ 30/04/1941

Կենսագրությունը

ԹԵՐԼԵՄԵԶՅԱՆ Փանոս Պողոսի (11.3.1865, Վան – 30.4.1941, Երևան), նկարիչ: ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ (1935): Սովորել է Վանի Կեդրոնական վարժարանում (1881–86), Ս. Պետերբուրգի Գեղարվեստը խրախուսող ընկերության դպրոցում (1895–97), Փարիզի Ժյուլիեն ակադեմիայում (1899–1904):

Դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Թերլեմեզյանը ստեղծել է՝ «Բնանկար: Բրետան» (1900, ՀԱՊ), «Սանահինի վանքի գավիթը» (1904, ոսկե մեդալ՝ 1913, Մյունխեն) և այլն: 1908–10-ին ստեղծագործել է Փարիզում, 1910–12-ին՝ Կ. Պոլսում: Եղել է Վանի հերոսամարտի (1915) ղեկավարներից: Այդ տարիներից պահպանվել է Թերլեմեզյանի «Վանա լիճը և Սիփան սարը Կտուց կղզուց» (1915) բարձրարվեստական կտավը: Թերլեմեզյանը Թիֆլիսի Հայ արվեստագետների միության կազմակերպիչներից էր (1916), 1917-ին՝ Դոնի Ռոստովի մասնաճյուղի ղեկավարը: 1919–22-ին եղել է Կ. Պոլսում,  Իտալիայում, Ֆրանսիայում, 1923–28-ին ապրել ԱՄՆ-ում, ստեղծել գունային մեղմ ներդաշնակությամբ բնանկարներ, նատյուրմորտներ («Լա Մանշի ափերը», 1921, «Նիագարայի ջրվեժը», 1923, «Նատյուրմորտ: Նռներ», 1926), դիմանկարներ: 1928-ին վերադարձել է Երևան: Ստեղծել է էտյուդներ, արդիական թեմայով պատկերներ («Տաթևի վանքը», «Ղափանի պղնձաձուլարանը», «Գորիսի ընդհանուր տեսարանը», բոլորը՝ 1929, «Ձորագետը», 1930 և այլն): Նպաստել է հայկական դիմանկարի ռեալիստական ավանդույթների զարգացմանը (Կոմիտասի, Գ. Բաշինջաղյանի, Ա. Իսահակյանի, Անդրանիկի, Ս. Թեհլերյանի, Ա. Չոպանյանի և ուրիշների դիմանկարներ): Թերլեմեզյանի հայաստանյան բնապատկերներին բնորոշ են քնարականությունը, նուրբ երանգավորումն ու երփնագրի թարմությունը: Նրա բոլոր գործերը պահվում են ՀԱՊ-ում: 1938-ից ԵԳՈՒ կոչվել է Թերլեմեզյանի անունով:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

ՆԿԱՐԻՉԸ Փանոս Թերլեմեզյան...

Օգտագործող Գաղտնաբառ