haymard

Երեքշաբթի, 23 Ապրիլի
www.HayMard.am

ՍՏԵՓԱՆ ՄԱԼԽԱՍՅԱՆՑ

Բանասեր

Ծնվել է՝ 25/10/1857 - Մահացել է՝ 21/07/1947

Կենսագրությունը

ՄԱԼԽԱՍՅԱՆՑ Ստեփան Սարգսի [25.10(7.11). 1857, Ախալցխա – 21.7.1947, Երևան], բանասեր, լեզվաբան, բառարանագիր: Բանասիրական գիտությունների դոկտոր (1940), ՀԽՍՀ ԳԱ հիմնադիր կազմի ակադեմիկոս (1943): Ավարտել է Ս. Պետերբուրգի համալսարանը (1889): 1885-ին Ս. Պետերբուրգում լույս է ընծայել Ստեփանոս Տարոնեցու «Պատմութիւն տիեզերականի» (առաջաբանը՝ Կ. Եզյանի) բնագիրը՝ գիտական ուսումնասիրությամբ և ծանոթագրություններով:
Դասավանդել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում:
"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Մալխասյանցի բանասիրական աշխատություններից են «Ուսումնասիրութիւն Փաւստոս Բիւզանդի պատմութեան» (1896), «Սեբէոսի պատմութիւնը եւ Մովսէս Խորենացի» (1899), «Մովսես Խորենացի. Հայոց պատմություն» (1940, ընդարձակ ուսումնասիրությամբ, թարգմանությամբ և ծանոթագրություններով), «Խորենացու առեղծվածի շուրջը» (1940), «Փավստոս Բուզանդ. Պատմություն Հայոց» (1947, ներածությամբ, թարգմանությամբ և ծանոթագրություններով) գործերը: Մալխասյանցի լեզվաբանական աշխատություններից հատկանշելի են «Գրաբարի հոլովումը, խոնարհումը եւ նախդիրները» (1891), «Գրաբարի համաձայնութիւնը» (1892): Զբաղվել է նաև արդի հայերենի զարգացման հարցերով: Մալխասյանցի «Հայերէն բացատրական բառարանը□ (հ. 1–4, 1944–45) հայ բառարանագրության կոթողային նմուշներից է. ներկայացնում է հայերենի (արևելահայերեն և արևմտահայերեն) և բարբառների ողջ բառամթերքը, փոխառյալ բառերը, ոճական կիրառությունները ընդգրկում է 120 հազար բառ: Թարգմանել է Ու. Շեքսպիրի «Լիր արքա» և «Մակբեթ» ողբերգությունները:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ