haymard

Ուրբաթ, 29 Մարտի
www.HayMard.am

ԳԵՎՈՐԳ ՉՄՇԿՅԱՆ

Դերասան

Ծնվել է՝ 07/03/1837 - Մահացել է՝ 10/01/1915

Կենսագրությունը

ՉՄՇԿՅԱՆ Գևորգ Հարությունի [7(19).3.1837, Թիֆլիս – 28.12.1915, Պետրոգրադ], դերասան, ռեժիսոր, թատերական գործիչ: Արևելահայ պրոֆեսիոնալ թատրոնի հիմնադիրներից և առաջատարը: Ս. Չմշկյանի ամուսինը: Սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (1847–50), ավարտել Ռուսական հողաչափական ուսումնարանը (1854): Բեմելը՝ 1863-ին, Թիֆլիսում:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1863–77-ին Չմշկյանը պայքարել է գեղարվեստական բարձրարժեք խաղացանկի, ռեալիստական ուղղության և բեմը արդի հասարակական խնդիրներին ծառայեցնելու համար, համագործակցել Գ. Սունդուկյանի հետ, դարձել նրա պիեսների առաջին բեմադրողն ու գլխավոր դերակատարը: Նա առաջինն է կապ ստեղծել արևելահայ և արևմտահայ թատրոնների միջև, թատերական գործունեություն ծավալել արևելահայ գավառներում: Չմշկյանն աջակցել է «Մշակ» թերթի հիմնադրմանը: Հեղինակ է քննադատ-տեսական հոդվածների, թարգմանությունների (Շեքսպիրի «Թիմոն Աթենացի», «Օթելլո», Հյուգոյի «Անջելո» և այլն): Լավագույն դերերից են՝ Վարդան (Հ. Կարենյանի «Վարդան Մամիկոնյան կամ Վարդանանց պատերազմ»), Մասիսյան, Պեպո, Օսեփ (Սունդուկյանի «Խաթաբալա», «Պեպո», «Քանդած օջախ»), Վիխորև (Ա. Օստրովսկու «Ուրիշի սահնակը մի նստիր»), Պետրուչչո, Շայլոկ (Շեքսպիրի «Անսանձ կնոջ սանձահարումը», «Վենե-տիկի վաճառականը»), Կարլ Մոոր (Շիլլերի «Ավազակներ») և այլն, որոնց բնորոշ էին կերպարի բնութագրական գծերի ճշմարտացի անձնավորումը, տիպական հատկանիշների հստակությունը, բարոյագաղափարական դիրքի որոշակիությունը:

Երկ. Իմ հիշատակարանը (տեքստը պատրաստել և ծանոթագրել է Ս. Մելիքսեթյանը), Ե., 1953:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ