haymard

Չորեքշաբթի, 17 Ապրիլի
www.HayMard.am

ՀԱԿՈԲ ՎԱՐԴՈՎՅԱՆ

Բեմադրիչ (Ռեժիսոր) , Դերասան

Ծնվել է՝ 18/08/1830 - Մահացել է՝ 1898

Կենսագրությունը

ՎԱՐԴՈՎՅԱՆ Հակոբ Բաղդասարի (1840, Կ. Պոլիս – 1898, Կ.Պոլիս), թատերական գործիչ, ռեժիսոր, դերասան: 1861-ից խաղացել է հայ առաջին պրոֆեսիոնալ թատերախմբում՝ Արևելյան թատրոնում: 1863-ին՝ Զմյուռնիայի Վասպուրական թատրոնի ուժերով կազմակերպել ներկայացումներ: Ասիական ընկերության (1865, Կ. Պոլիս) հիմնադիրներից է, որտեղ բեմադրել է պիեսներ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1868-ին Կ. Պոլսում ստեղծել է Վարդովյան թատրոնը (թատերախմբում էին արևմտահայ գրեթե բոլոր նշանավոր դերասան-դերասանուհիները), բեմադրել հայերեն և թուրքերեն ներկայացումներ, նպաստել հայկական և թուրքական թատրոնների զարգացմանը: Վարդովյանը թուրքական թատրոնի հիմնադիրն է: Բացի կազմակերպչական աշխատանքից, ունեցել է դերասանական, ռեժիսորական և գրական գործունեություն: Լավագույն դերերից են՝ Ռոդեն (Է. Սյուի «Թափառական հրեա»), Արտաշես (Պ. Դուրյանի «Արտաշես աշխարհակալ»), բեմադրություններից՝ Մ. Պեշիկթաշլյանի «Վահան Մամիկոնյան», «Արշակ Բ», Թ. Թերզյանի «Սանդուխտ կույս», Շեքսպիրի «Մակբեթ», Գոցցիի «Օտար աղջիկը», Հյուգոյի «Անջելո» և այլն: Հայկական ներկայացումներն արգելվելուց (1879) հետո Վարդոյանն եղել է պալատական թատերախմբի ղեկավար: Ֆրանսերենից թարգմանել է պիեսներ: Հեղինակ է մի շարք բեմավորումների, ինչպես և «Խռիւք հոգւոյս» (1888) բանաստեղծությունների գրքի:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ