haymard

Ուրբաթ, 26 Ապրիլի
www.HayMard.am

ԱՐՏԱՎԱԶԴ ՓԵԼԵՇՅԱՆ

Բեմադրիչ (Ռեժիսոր)

Ծնվել է՝ 22/02/1938

Կենսագրությունը

ՓԵԼԵՇՅԱՆ Արտավազդ Աշոտի (ծ. 22.2.1938, Լենինական), կինոռեժիսոր: ՀՀ ժողովրդական արտիստ (2005): ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ (1978): Ավարտել է Մոսկվայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը (1968):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Արտահայտած մտքերը.
«Երբ իմ ֆիլմն անվանեցի «Մենք», ես նկատի եմ ունեցել հայ ժողովրդին, որը, սակայն, մեծ ՄԵՆՔ-ի ընդամենը մի մասն է»:

Գործունեությունը

Փելեշյանը դեռ ուսանելու տարիներին կինոկերպարային խոր զգացողությամբ, նուրբ ճաշակով և ուրույն ոճով է ստեղծել «Լեռնային պարեկ» (1964), «Մարդկանց երկիրը» (1966), «Սկիզբը» (1967) վավերաֆիլմերը: «Մենք» (1969, միջազգային կինոփառատոնի պատվավոր դիպլոմ, Օբերհաուզեն), «Տարվա եղանակները» (1975), «Մեր դարը» (1982, ՀՀ Պետական մրցանակ՝ 1985, երեքն էլ՝ «Երևան» ստուդիա) ֆիլմերին հատուկ է և՛ քնարականությունը, և՛ էպիկական հզոր շունչը: Պատկերահնչյունական մոնտաժի բարձր վարպետությամբ աչքի են ընկնում «Երկրաբնակները» (1970, Մինսկի վավերագրական ֆիլմերի ստուդիա), «Վերջ» (1992, «Հայկ» կինոստուդիա), «Կյանք» (1993, Հայֆիլմ) ֆիլմերը: Հեղինակ է կինոսցենարների, նկարահանվել է «Մենք ենք, մեր սարերը» գեղարվեստական ֆիլմում (1969, Հայֆիլմ): Փելեշյանի «Տարածական մոնտաժ» (1974, «Վոպրոսի կինոիսկուստվա», ռուսերեն, պր. 15) երկը, Ս. Էյզենշտեյնից և Ձ. Վերտովից հետո, նոր խոսք է կինոյի մոնտաժի տեսության մեջ: Իր արվեստով Փելեշյանն աշխարհում ճանաչված կինոռեժիսորներից է:

ՀՀ Ս. Մեսրոպ Մաշտոցի շքանշան (1996), Մեծ մրցանակ (2000, Փարիզ), համաշխարհային կինոյում մեծ վաստակի համար` Փարաջանովյան Թալեր մրցանակ («Ոսկե ծիրան» կինոփառատոն, Երևան, 2006), Երևանի պատվավոր քաղաքացի (2000):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Արտավազդ Փելեշյան «Տարվա եղանակն...

Արտավազդ Փելեշյան - Մենք...

Արտավազդ Փելեշյան - Վերջ...

Օգտագործող Գաղտնաբառ