haymard

Հինգշաբթի, 18 Ապրիլի
www.HayMard.am

ԱՇՈՏ Բ ԵՐԿԱԹ

Արքա (Թագավոր)

Ծնվել է՝ 9_րդ դար - Մահացել է՝ 929

Կենսագրությունը

ԱՇՈՏ Բ ԵՐԿԱԹ (ծ.թ. անհտ – 928), Հայոց թագավոր 914-ից: 910-ից մասնակցել է հոր՝ Սմբատ Ա-ի պաշտպանական կռիվներին: Ատրպատականի ամիրա Յուսուֆի դեմ Ձկնավաճառի (Նիգ գավառ) ճակատամարտում (910) գլխավորել է (եղբոր՝ Մուշեղի հետ) հայոց բանակը:

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Հոր սպանությունից (914) հետո գահը ժառանգած Աշոտ Բ Երկաթը մյուս եղբոր՝ Աբաս Բագրատունու հետ արաբներից ազատագրել է Բագրևանդը, Շիրակը, Գուգարքը, Աղստևի հովիտը և ըստ Հովհաննես Ե Դրասխանակերտցու՝ գրավել Տփղիսը և ջախջախել արաբական կայազորը: Այդ կռիվներում ցուցաբերած քաջության և տոկունության համար էլ ստացել է «Երկաթ» մականունը: 915-ին՝ Յուսուֆի արաբական զորքերի նոր հարձակման ժամանակ, Աշոտ Բ Երկաթը դաշինք է կնքել բյուզանդական Կոստանդին VII Ծիրանածին կայսեր հետ և ստացել օգնական զորք: Աշոտ Բ Երկաթը երկար տարիներ պայքարել է երկրի արտաքին թշնամիների և ներքին՝ կենտրոնախույս ուժերի դեմ: Ատրպատականի արաբական զորքերի դեմ 921-ի Սևանի ճակատամարտում տարած հաղթանակով Աշոտ Բ Երկաթը վերջնականապես վերականգնել է երկրի անկախությունն ու միասնականությունը և 922-ին ճանաչվել «Շահնշահ Հայոց և Վրաց»:

"(նյութը տրամադրել է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ