haymard

Հինգշաբթի, 28 Մարտի
www.HayMard.am

ԳԱԳԻԿ Ա

Արքա (Թագավոր)

Ծնվել է՝ անհայտ է - Մահացել է՝ 1020

Կենսագրությունը

ԳԱԳԻԿ Ա (ծ.թ.անհտ – 1020), Հայոց Բագրատունի արքա 989-ից: Հաջորդել է եղբորը՝ Սմբատ Բ-ին, կրել «Հայոց և Վրաց շահնշահ» տիտղոսը: Հաջողությամբ շարունակել է պայքարը՝ Հայաստանը միասնական թագավորության մեջ միավորելու համար: Ստեղծել է 100 հազարանոց արքունի մշտական զորք՝ «մարզպետական գունդ»:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Կարսի Աբաս, Տաշիր-Ձորագետի Դավիթ թագավորների, Տայքի Դավիթ Կյուրապաղատի, ինչպես նաև Վրաց թագավորներ Բագրատի և Գուրգենի զինակցությամբ՝ 998-ին Տուրուբերան նահանգի Ծումբ գյուղի մոտ տեղի ունեցած ճակատամարտում հետ է մղել արաբերեն ամիրայությունների հարձակումներն ու ամրապնդել պետության դիրքերը: Գագիկ Ա-ի գերիշխանությունը ճանաչել են Տաշիր-Ձորագետի, Կարսի և Սյունիքի հայկական թագավորությունները: Նրա օրոք թագավորության սահմանները հյուսիսում հասել են մինչև Կուր գետը, հարավում՝ Ծաղկանց լեռներ, արևմուտքում՝ Բասեն, արևելքում՝ Ուտիք: Զարգացել է երկրի տնտեսությունը, մշակույթը, արհեստագործությունը, առևտուրը, բարգավաճել են Անին, Դվինը: Անիի 1905–06-ի պեղումների ժամանակ գտնվել է Գագիկ Ա-ի արձանը (2,26 մ բարձր.):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Օգտագործող Գաղտնաբառ