haymard

Ուրբաթ, 26 Ապրիլի
www.HayMard.am

ԲՈՐԻՍ ՀԱՅԿԻ ԲԱԼԱՅԱՆ

Բժիշկ

Ծնվել է՝ 10/12/1938

Կենսագրությունը

ԲԱԼԱՅԱՆ Բորիս Հայկի [ծ. 10.12. 1938, քաղաք Ստեփանակերտ (ԼՂՀ)], ախտաբան-անատոմ: Բժշկական գիտությունների դոկտոր (2005): Զ. Հ. Բալայան եղբայրը: Ավարտել է Անդիժանի պետական բժշկական ինստիտուտը (1964):

 "(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1964–73-ին՝ Բուխարայի բժշկական ինստիտուտի ուռուցքաբանական լաբորատորիայի վարիչ, 1979– 1982-ին՝ ԵԲԿԻ ախտաբանաանատոմիայի ամբիոնի դոցենտ, 1982–92-ին՝ Երևանի «Շտապ օգնություն» ԲԳԿ կենտրոնացված բաժանմունքի ղեկավար: 1992–93-ին ԼՂՀ-ում ստեղծել է ախտաբանաանատոմիական լաբորատորիա: 2005-ից՝ ԱԱԻ ախտաբանաանատոմիայի ամբիոնի վարիչի պաշտոնակատար:

Աշխատանքները վերաբերում են սրտի սուր անբավարարությունից հանկարծամահության ժամանակ սրտամկանի այտուցի մահաբանական նշանակությանը: Բուխարայի գլխավոր ախտաբան-անատոմ (1964–73):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ