haymard

Հինգշաբթի, 25 Ապրիլի
www.HayMard.am

ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆ

Երաժիշտ , Խմբավար (Դիրիժոր)

Ծնվել է՝ 25/08/1956

Կենսագրությունը

ՕՐԲԵԼՅԱՆ Կոնստանտին Հարրիի (ծ. 25.8. 1956, Սան Ֆրանցիսկո), դաշնակահար, դիրիժոր: Կ. Ա. Օրբելյանի եղբորորդին: ՌԴ վաստակավոր արտիստ (2004): Ս. Պետերբուրգի արվեստի և գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (2000): Ավարտել է Նյու Յորքի Ջուլիարդի կոնսերվատորիան (1980):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Օրբելյանը ճանաչման է արժանացել որպես դաշնակահար՝ հանդես գալով Բոստոնի, Դետրոյտի, Ս. Պետերբուրգի, Մոսկվայի ֆիլհարմոնիկ, Բուդապեշտի, Վիեննայի, Հելսինկիի կամերային, սիմֆոնիկ և այլ նվագախմբերում: 1991-ից՝ Մոսկվայի կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, «Ս. Պետերբուրգի պալատներ» միջազգային փառատոնի հիմնադիր-ղեկավար, Մոսկվայի «Կրեմլի թանգարանների երաժշտական գանձերը» համերգաշարի հիմնադիր: Ձայնագրվել է Ավստրալիայի ռադիոյի և հեռուստատեսության համար: Համերգներով հանդես է եկել Երևանում (1989, 2001):

«Տարվա լավագույն կոնցերտ» մրցանակ (Ա. Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտի համար, 1987, Անգլիա), Էլլիս Այլանդի Պատվավոր մեդալ (2001, ԱՄՆ):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Նկարները
Տեսանյութերը

Կոստանդին Օրբելյան - Օտարություն...

Օգտագործող Գաղտնաբառ