haymard

Ուրբաթ, 29 Մարտի
www.HayMard.am

ԳԵՎՈՐԳ ՍԿԵՎՌԱՑԻ

Բանասեր (Լեզվաբան)

Ծնվել է՝ 12_րդ դար - Մահացել է՝ 1301

Կենսագրությունը

ԳԵՎՈՐԳ ՍԿԵՎՌԱՑԻ, Լամբրոնացի, Սսեցի (ծ. թ. անհտ,  Կիլիկիայի Լամբրոն բերդաքաղաք – 1301), XIII դ. լեզվաբան, մատենագիր, երաժիշտ-տեսաբան: Նախնական կրթությունն ստացել է մորեղբոր՝ Գրիգոր Սկևռացու, ապա՝ Բջնիի Գրիգոր արքեպիսկոպոսի մոտ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

Քերականության մեջ խորանալու համար Սկևռացին մեկնել է Վիրապ միաբանություն և աշակերտել Վարդան Արևելցուն: Վերադառնալով Սկևռա վանք՝ զբաղվել է գրչությամբ: Գրել է բանաստեղծություններ («Գէորգ պատանին է գրեաց»), մեկնություններ («Համառօտ մեկնութիւնն Գործոց Առաքելոց», «Մեկնութիւն Եսայեայ»), լեզվաբանական աշխատություններ («Խրատ վասն հանգամանաց հեգից... », «Խրատք վասն առոգանութեանցն», «Խրատք յաղագս գրչութեան արուեստի»), գանձեր, տաղեր: Մշակել է առոգանության խազանշանների երաժշտական կիրառության կատարելագործված սկզբունքներ՝ նոր մակարդակի բարձրացնելով միջնադարյան երաժշտածիսական երգարանների արվեստը:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ