haymard

Հինգշաբթի, 28 Մարտի
www.HayMard.am

ԱԼԲԵՐՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Քիմիկոս

Ծնվել է՝ 20/10/1939

Կենսագրությունը

ԳԵՎՈՐԳՅԱՆ Ալբերտ Վաչիկի [ծ. 20.10.1939, գ. Վերնաշեն (ՀՀ Վայոց ձորի մարզ)], քիմիկոս: Տեխնիկական գիտությունների դոկտոր (1991), պրոֆեսոր (1991): Ավարտել է ԵՊՀ (1961):

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Գործունեությունը

1961-ից Գևորգյանն աշխատում է «Նաիրիտ» ՓԲԸ-ում, 1977-ից՝ պոլիմերային բաղադրանյութերի լաբորատորիայի վարիչ: Աշխատանքները վերաբերում են քլորոպրենի և այլ մոնոմերների հիման վրա նոր պոլիմերային նյութերի ստեղծմանը, ուսումնասիրությանը և արդյունաբերության տարբեր ճյուղերում դրանց նպատակային կիրառմանը: Հեղինակ է մեթոդական ձեռնարկների: ԽՍՀՄ ԺՏՆՑ արծաթե (1979), բրոնզե (1980, 1982) մեդալներ:

"(նյութը տրամադրել  է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՆՐԱԳԻՏԱՐԱՆ» հրատարակչությունը)"

Օգտագործող Գաղտնաբառ