haymard

Չորեքշաբթի, 24 Ապրիլի
www.HayMard.am

ԱՐԱ ՌԱՖԱՅԵԼԻ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Ըմբիշ

Ծնվել է՝ 27/06/1973

Կենսագրությունը

Արա Աբրահամյանը ծնվել է 1975թ.-ի հուլիսի 27-ին՝ Լենինականում ( այժմ Գյումրի ): 8 տարեկանից սկսել է զբաղվել հունա-հռոմեական ըմբշամարտով՝ Գևորգ Հովհաննիսյանի գլխավորությամբ: 1991 թվականին ավարտել է Գյումրիի օլիմպիական հերթափոխի ուսումնարանը:   1994-1998 թվականներին հանդես է եկել երիտասարդական հավաքականում, իսկ հետո Հայաստանի ազգային հավաքականում:   1999թ.-ից սկսել է հանդես գալ Շվեդիայի դրոշի ներքո, 2001 և 2002 թվականներին դարձել աշխարհի չեմպիոն՝ մինչև 76կգ և համապատասխանաբար մինչև 84կգ քաշային կարգերում:   2004 թվականի Աթենքի օլիմպիական խաղերում վաստակել է արծաթե մեդալ:   Արա Աբրահամյանը նաև զբաղվել է մարզչական աշխատանքով: Նրա սաներից է եղել Շարուր Վարդանյանը՝ Եվրոպայի 2009թ.-ի չեմպիոնատի մրցանակակիր:

Գործունեությունը

2008թ.-ին Պեկինի օլիմպիական խաղերում՝ կիսաեզրափակչում մրցավարների վիճահարույց որոշմամբ Արա Աբրահամյանը պարտվում է իտալացի ըմբիշ Անդրեա  Մինգուցիին: Մրցավարների որոշումը բողոքարկելու փորձը արդյունք չի տալիս և այն մնում է անփոփոխ, ինչից հետո Աբրահամյանը հաղթում է բրոնզե մեդալի համար պայքարում, գալիս պարգևատրման արարողությանը, ստանում մեդալը, իջնում պատվանդանից, նետում այն մրցագորգի վրա և հեռանում:   Այդ քայլով նա իր բողոքն է արտահայտել մրցավարների դեմ, որոնք, ըստ նրա՝ անարդարացիորեն կիսաեզրափակչում իրեն չեն թողել պայքարել ոսկե մեդալի համար:   Մի շարք ըմբիշներ, այդ թվում նաև Աբրահամյանի բազմամյա հակառակորդները արտահայտվել են ի օգուտ նրա:   Թուրք ըմբիշ Նազմի Ավլուջան՝ ով նույն քաշային կարգում ստացել է երկրորդ բրոնզե մեդալը, ասել է.   « Այն, ինչ արեցին Աբրահամյանի դեմ, ոչ մի օրինաչափության չի ենթարկվում և ես հասկանում եմ նրան »:   Ռուս Ալեքսեյ Միշինը, ով նույնպես հանդես էր գալիս այդ քաշային կարգում, ևս նրա կողքին էր.   « Աբրահամյանին բացահայտ դատապարտեցին »:   Մեկ այլ ռուս ըմբիշ Հասան Բարոյեվը կարծիք է հայտնել, որ չնայած դատավորների անարդար որոշմանը, Աբրահամյանը չպիտի այդպես վարվեր.   « Ինձ համար էլ տհաճ կլիներ, եթե ամեն ինչ այդչափ անամոթաբար տեղի ունենար, բայց, այնուամենայնիվ Աբրահամյանը մեդալով պիտի կանգներ պատվանդանին »:   Իսկ Արա Աբրահամյաը ասել է.   « Ինձ պետք չէ այս մեդալը: Ես ոսկի էի ուզում »:   Պեկինի օլիմպիական խաղերից անմիջապես հետո նա հայտարարել է, որ սա նրա վերջին օլիմպիական խաղերն էին և որ այսքանով ավարտվում է իր կարիերան, սակայն 2012 թվականին՝ 36 տարեկանում կրկին փորձ է անում մասնակցել Լոնդոնում կայանալիք օլիմպիական խաղերին: Որակավորման երկու փուլերում նրան հաջողվում է մի քանի մենամարտ հաղթել, սակայն օլիմպիական խաղերի մասնակցության լիցենզիա ստանալու համար վճռական խաղերում նա զիջում է և չի կարողանում իրավունք վաստակել մասնակցելու իր համար չորրորդ օլիմպիական խաղերին:

Նկարները
Տեսանյութերը

Պեկին 2008 Արա Աբրահամյան-Անդրեա...

Կրետեիլ 2003 Աշխարհի առաջնությու...

Աթենք 2004 Օլիմպիական խաղեր...

Օգտագործող Գաղտնաբառ