haymard

Երեքշաբթի, 23 Ապրիլի
www.HayMard.am

ՍԵՐԳԵՅ ԶԱՔԱՐԻ ԱՍԼԱՄԱԶՅԱՆ

Երաժիշտ

Ծնվել է՝ 02/02/1897 - Մահացել է՝ 27/09/1978

Կենսագրությունը

ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, թավջութակահար, մանկավարժ Սարգիս Ասլամազյանը ծնվել է 1897 թվականի փետրվարի 2-ին՝ Ռուսաստանի Մոզդոկ քաղաքում: Սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում՝ Ս. Մ. Կոզոլուպովի դասարանում: 1937 թվականից դասավանդել է նույն կոնսերվատորիայում: Նա Կոմիտասի անվան քառյակի հիմնադիր անդամներից է: Ասլամազյանը կատարել է փոխադրումներ լարային քառյակի, լարային նվագախմբի, թավջութակահարների անսամբլի համար: Կոմիտասի մի շարք երգերի Ասլամազյանի մշակումները («Շողեր ջան», «Հաբրբան», «Չինարես», «Գարունա», «Երկինքն ամպելա» և այլն) հայկական կվարտետային գրականության լավագույն էջերից են: Սարգիս Ասլամազյանը մահացել է 1978 թվականի սեպտեմբերի 27-ին՝ Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում: Նրա անունով է կոչվել Երևանի Սարգիս Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցը: 

Գործունեությունը

Հեռավոր 1920-ականներին Կոմիտասի անվան լարային քառյակի հիմնադիրներից Սարգիս Ասլամազյանը մշակում է Կոմիտասի երաժշտությունը, և քառյակն իր առաքելությունն է համարում ներկայացնել այն ողջ աշխարհում: Կոմիտասի անվան պետական լարային քառյակն աշխարհի հնագույն գործող քառյակն է: Այն հիմնադրվել է 1924 թվականին՝ Ավետ Գաբրիելյանի, Լևոն Օհանջանյանի, Միքայել Տերյանի և Սարգիս Ասլամազյանի նախաձեռնությամբ: Կոմիտասի անունով է կոչվել միայն 1932 թվականին, իսկ մինչ այդ, քանի որ քառյակի անդամները Մոսկվայի կոնսերվատորիայի սաներ էին, այն կոչվել է «Մոսկվայի կոնսերվատորիայի առաջադեմ ուսանողների քառյակ»: 1936 թվականին Կամերային անսամբլների համամիութենական մրցությի ժամանակ Կոմիտասի անվան քառյակը առաջին մրցանակը կիսել է Մեծ Թատրոնի քառյակի հետ: 1946 թվականին կոլեկտիվն արժանացել է ԽՍՀՄ Պետական մրցանակի: Կոմիտասի անվան քառյակն առաջինն էր խորհրդային երաժշտախմբերից, որ հետպատերազմյան շրջանում՝ 1953 թվականին, մեկնել է արտասահմանյան հյուրախաղերի, ինչը հատկապես «երկաթե վարագույրի» ժամանակաշրջանում մեծ դեր էր խաղացել Հայաստանի և Սփյուռքի մերձեցման գործում:

Մեծանուն մարդկանց կարծիքները Ս. Ասլամազյանի մասին.
«Իր գործունեության 45 տարին Ասլամազյանը նվիրել է մեր քառյակին: Իր գործիքավորումների շնորհիվ աշխարհի բազմաթիվ երկրներ ծանոթացել են ոչ միայն մեր քառյակի գործունեությանը, այլև մեծն Կոմիտասի ստեղծագործություններին»: /Կոմիտասի անվան քառյակի գեղ. Ղեկավար Էդուարդ Թադևոսյան/

Նկարները
Տեսանյութերը

Կոմիտասի քառյակի 90-ամյակին լուս...

Ս. Ասլամազյանի անվ. Երաժշտական դ...

Ասլամազյանի անվան երաժշտական դպր...

Օգտագործող Գաղտնաբառ